ԱՄՆ հավաքականը նվազագույն 0:1 հաշվով զիջեց Գերմանիայի հավաքականին, Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գանայի թիմին:

 


Ամերիկացիներն ու պորտուգալացիները վաստակեցին 4-ական միավոր, սակայն խփած-բաց թողած գնդակների ավելի դրական հարաբերակցության շնորհիվ խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց ու 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց ԱՄՆ հավաքականը:

 


Խմբի առաջատարը Գերմանիայի հավաքականն է՝ 7 միավորով:


Ի դեպ, այսօրվա խաղում գերմանացիների հաղթական գնդակը խփեց Թոմաս Մյուլլերը: Սա նրա չորրորդ գնդակն էր, ինչի շնորհիվ գերմանացի հարձակվողը հավասարվեց առաջնության ռմբարկուներ բրազիլացի Նեյմարին ու արգենտինացի Լիոնել Մեսսիին:

 

Սուրեն Սուրենյանց