Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի 10 բիզնես կանոնները:

 

Կարևոր է մտահղացման արժեքը չգերագնահատելը:


Որքան շատ ես փորձում և ետ կանգնում նպատակիցդ, այնքան մեծ է խոչընդոտի հանդիպելու հնարավորությունը:


Փորձը առավելություն է, բայց որոշ դեպքերում այն կարող է խոչընդոտ դառնալ:
Ինտերնետը գլոբալ է դարձել այն պատճառով, որ այն բաց է բոլորի համար, քանի որ չի եղել որևէ կազմակերպություն, որը կհսկեր այն:


Մենք ցանկանում ենք, որ Google-ը դառնա ձեր ուղեղի «երրորդ մասը»:


Մենք գերադասում ենք, որ մեր մրցակիցները մտածեն, թե մենք շփոթմունքի մեջ ենք, քան իմանան մեր պլանները:


Եթե մենքամեն ինչ անեինք միայն գումար աշխատելու համար, ապա վաղուց վաճառած կլինեինք ընկերությունը և հանգստանալիս կլինեինք որևէ վայրում:


Նման մեծ ընկերություն ղեկավարելը սթրես է: Այդ պատճառով մենք սպորտով ենք զբաղվում:
Երբ ընկերության աշխատակիցների թիվը 10-ից 100 է դառնում, դադարում ես բոլոր աշխատակիցների անունները հիշել: Դրանից հետո կարելի է հանգիստ ավելացնել անձնակազմի քանակը:

 


Որոշ ընկերություններ անհաջողություն են ունենում մրցակցության հետևանքով, քանի որ սխալ քայլեր են անում կամ էլ պարզապես ամբիցիաների պակաս ունեն: