Ինչպես բոլոր բարդ տեխնիկական սարքավորումները, այնպես էլ համակարգիչը ժամանակ առ ժամանակ պետք է մաքրել կեղտից և փոշուց: Եթե էկրանին նկատելի են մատնահետքեր, ստեղների արանքներում ընկել են մանր բաներ և փոշի, պրոցեսորից այնպիսի ձայն է գալիս, ասես ինքնաթիռ է թռչում, ապա համակարգիչը կարգի բերելու ժամանակն է:

 

 

ՔԱՅԼԵՐ՝

 

 

1. Անջատեք համակարգիչն ու մոնիտորը գործը սկսելուց առաջ: Պետք է անջատել ոչ միայն սեղմելով կոճակը, այլև վարդակներից: Չպետք է մոռանալ անվտանգության մասին և բաց ձեռքերով մի' դիպչեք մալուխներին:

 

2. Սկսենք մոնիտորից: Պետք է էկրանը մաքրել հատուկ անձեռոցիկներով կամ այլ հատուկ միջոցներով: Նաև կարող եք օգտվել ակնոցների համար նախատեսված կտորից: Մի' օգտագործեք սովորական սպիրտ, այն կարող է վնասել հատուկ ծածկույթը:

 


3. Իսկ հիմա ստեղնաշարը: Կարող եք հանել ստեղները լավ մաքրելու համար: Այդ դեպքում ճիշտ հիշեք ստեղների հերթականությունը: Կոճակները հանելուց հետո լցրեք դրանք պոլիէթիլենային տոպրակի մեջ, վրան լցրեք ջուր և մի քիչ մաքրող միջոց: Թափահարեք տոպրակը: ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ջուրը ստեղնաշարին մի լցրեք, հակառակ դեպքում այն շարքից դուրս կգա: Մաքրե'ք նաև մկնիկը սպիրտային անձեռոցիկով կամ կտորով:

 


4. Հասանք ամենադժվարին՝ պրոցեսորին: Եթե առաջին անգամ եք մաքրելու և վախենում եք վնասել, դիմեք մասնագետին: Բացեք մի կողմը և փոշեկուլի միջոցով մաքրեք: Ուշադիր եղեք մանր դետալները չվնասելու համար: