Ինչ խոսք, գայթակղիչ է Մոնիկա Բելուչիի ոչ միայն մարմինը. շատ արտահայտիչ են նրա աչքերը և հյութեղ շուրթերը: Մոնիկան անկեղծացել է, որ մերկանում է միայն այն տեսարաններում, երբ դա պարզապես սյուժեի առումով անհրաժեշտ է, իսկ մնացած դեպքերում ցանկանում է տեղ թողնել դիտողի երևակայության համար, և դա նրան հաջողվում է:
Իհարկե, նորաձևության բրենդերը երազում են, որ կրքոտ դերասանուհին մասնակցի գովազդարշավներին, բայց հիմա հիմնականում նա համաձայնում է գովազդել դիմահարդարում և շրջազգեստ, հազվադեպ է համաձայնում ներկայացնել ներքնազգեստ: