Թմրամոլների թիվը Հայաստանում տարեց տարի աճում է: Այս մասին հայտնել է գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Համաձայն վիճակագրության վերջին տասը տարիների ընթացքում թմրամոլների թիվը 183-ից հասել է 4428-ի (2013-ի դրությամբ): Այժմ նրանց թիվը 5022 է, որից 57-ը կանայք են :

 

Թմրամոլների միջին տարիքը տատանվում է 30-45 տարեկանի սահմանում: Սոցիալական խավերի տեսանկյունից տարբերություն գրեթե չկա' թմրամիջոցներ օգտագործում են և հարուստները և աղքատները մեկ տարբերությամբ: հարուստները գնում են թանկ թմրամիջոցներ, աղքատները' էժան: Նրանց շրջանում կա և բարձրագույն կրթությամբ անձինք և կրթություն չունեցող մարդիկ: Հայերը ամենից շատ գործածում են կանեփ, այնուհետև տարբեր ափիոնատիպ միջոցներ, ամֆիտամին և վերջին շրջանում նաև մեծ տարածում է գտել կոկաինը:

 

 

Վերոնշյալ թվերը, սակայն ըստ գլխավոր նարկոլոգի արտացոլում են միայն պաշտոնական վիճակագրությունը, այսինքն ընդգրկված են այն մարդիկ, որոնք դիմել են բուժհաստատություն բուժում ստանալու նպատակով: մեկ այլ հետազոտության համաձայն, որը անցկացվել է 2011 թվականին Հայաստանում թմրամոլների թիվը հասնում է 30 հազարի: