Գալուստ Գրիգորիչը պատասխանելով ԱԺ-ում նոր կարգեր հաստատելու մասին «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, շեշտել է. «Մարդը փորձում է գնալ իր աշխատասենյակ՝ մի թուղթ բերի կամ սուրճ խմի, լրագրողների խումբը հարձակվում է եւ մի հիմար հարցադրում է լինում՝ դուք ինչքան եք հավատարմագրվել, ինչքան փող ունեք։ Սա ոնց ասեմ... աշխարհի որեւէ երկրում չեք տեսնի, որ նիստի ժամանակ լրագրողը մոտենա, որեւէ մեկին հարց տա... Ես ուզում եմ թելադրություն գրողներ չլինեն լրագրողները, ուզում եմ՝ պրոֆեսիոնալներ լինեն»։


Հարգելի Գալուստ Գրիգորիչ
Հայաստանում մարդը փորձում է հանգիստ ապրել, իր տանը սուրճ խմել կամ հանգստանալ, մեկ էլ պատգամավորների մի խումբ հարձակվում է ու մի հիմար հակասահմանադրական օրենք ընդունում։ Սա ոնց ասեմ... աշխարհի ոչ մի երկրում չեք տեսնի, որ պատգամավորը լրագրողին կամ մեկ այլ քաղաքացու վերջին խոսքերով հայհոյի, չեք տեսնի, որ պատգամավորը, Ձեր աներձագ- պատգամավորի նման որևէ մեկին «պիդռ» անվանի, չեք տեսնի պատգամավորի, ով գոնե մեկ հոդաբաշխ միտք, առանց հայհոյանքի, չի կարող արտահայտել։ Մենք ուզում ենք, որ կնոպկա սեղմող չլինեն մեր պատգամավորները, չլինեն փողոցային խուլիգանի նման, ուզում ենք' պրոֆեսիոնալներ լինեն

 

 

Կարեն Քոչարյան