Մեծ Բրիտանիայում հրապարակվել Է այն գրեթե 100 հազար գյուտարարների ցուցակը, որոնք երկրին եւ աշխարհին նվիրել են անթիվ քանակությամբ տեխնիկական սարքեր, առանց որոնց ժամանակակից մարդը չի կարող պատկերացնել իր կյանքը: Ցանկը զետեղված Է այն կայքում, որի համար տեղեկատվությունը շատ ամիսների ընթացքում հավաքել են տասնյակ մասնագետներ:

 

Յուրաքանչյուր ցանկացող լիակատար ցանկին կարող Է ծանոթանալ Ancestry կազմակերպության ինտերնետ-Էջում, կազմակերպություն, որն զբաղվում Է թագավորության բնակիչների ծննդաբանության ուսումնասիրությամբ: Առավել ականավոր գյուտարարների թվում են ատոմային Էներգետիկայի հիմնադիրներից մեկը՝ Քրիստոֆեր Հինթոնը, ինչպես նաեւ Իզամբարդ Բրյունելը, որն զբաղվել Է երկաթուղիների, կամուրջների եւ շոգենավերի կառուցմամբ: Վերջինն, ըստ BBC-ի հարցախույզի տվյալների՝ երկրորդ տեղն Է զբաղեցրել պատմության մեջ մեծագույն բրիտանացիների ցուցակում՝ զիջելով միայն Ուինսթոն Չերչիլին:

 

 

«Այս ցանկում ներկայացված են Միացյալ Թագավորության մեծագույն մարդիկ՝ նրանք, ում մենք պարտական ենք մեր ներկայիս կենսամակարդակով»,- հայտարարել Է Ancestry-ի ներկայացուցիչ Միրիամ Սիլվերմանը: