Հայաստանում ներդրվել է հեռաբժշկության համակակարգ: հայաստանը ԱՊՀ երկրներում առաջինն է, որի խորհրդարանը քննարկել է ու հավանության արժանացրել համակարգի ներդրումը: Հայաստանը ներդրման համա գործակցում է Հնդկաստանի հետ: Վերապատրաստման նպատակով Հայաստան են եկել հնդիկ մասնագետներ, որպեսզի հայ մասնագետներին ծանոթացնեն համակարգին, և դրա աշխատանքի նրբություններին:
Հեռաբժշկության միջոցով բժիշկները օնլայն կշփվեն հիվանդների հետ և խորհրդատվություն կտարամադրեն, ինչպես նաև բուժման բաղադրատոմսներ: Հնդկաստանի կառավարության օգնությամբ' մայրաքաղաքի մեկ և մարզային 9 կենտրոններ կստանան հեռաբժշկության ժամանակակից սարքավորումներ: Պայմանագրով նախատեսվում է տրամադրել ոչ միայն ֆինանսական ու նյութական օգնություն, այլև պարբերաբար փորձի փոխանակում անցկացնել հայերի հետ ու կազմակերպել բժիշկների, բուժքույրերի ու հեռաբժշկության ասպարեզում տեխնիկական աշխատողների վերապատրաստում և ծրագրային ուսուցում: