Օրերս համացանցում հայտնված տեսանյութը,որում երևում է,թե ինչպես երկտեղանող փոքր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Արցախի օդանավակայանից,որոնց ուղևորները զբոսաշջիկներ են ու թռիչքները կատարվում են Արցախի գեղատեսիլ վայրերի վրայով'որպես զբոսաշրջային թռիչքներ,մեծ իրարանցում են առաջացրել Ադրբեջանում:Ու այս միկրոթռիչքները առաջիկայում արդեն ավելի լուրջ ու մեշամասշտաբ թռիչքների նախադեպն են,ու վերջ ի վերջո պետք է Արցախի օդանավակայանը աշխատի այն նպատակով,ինչի համար այն կառուցվել է իսկզբանե:Եթե որոշում կայացվեց ու կառուցվեց օդանավակայան Արցախում,որը պետք է բավարարի Արցախի ազգաբնակչության ուղևորափոխադրական պահանջները,ապա պետք է որքան հնարավոր է շուտ ստեղծել անհրաժեշտ պայմանները'մասնավորապես լուծել անվտանգության խնդիրները:Չնայած մյուս կողմից Ադրբեջանը դժվար թե համարձակվի այդքան անցնել թույլատրելի սահմանները ու արկածախնդրություն դրսևորել'սպառնալ Արցախի օդանավակայանից կատարվող մարդատար օդափոխադրումների անվտանգությանը:Ադրբեջանական կողմից արցախյան օդանավերի ռմբակոծումն ու ոչնչացումը պարզապես կպայթեցնի այնել շատ նուրբ իրավիճակը ու իրապես կարող է նոր ակտիվ ռազմական գործողությունների պատճառ դառնալ,որից արդեն խուսափել չի լինի . . .

 

 

Հայկ Սահակյան