Կնոջ կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, երբ զգում ես, որ դիմացինդ ցանկանում է ծանոթանալ քեզ հետ, խոսել, մտերմանալ, սակայն ինչ-որ բան նրան թույլ չի տալիս անել դա: Պարզենք, թե ինչու են տղամարդիկ խուսափում առաջին քայլն անելուց:
1. Մերժվելու վախ
Այս պատճառն ամենատարածվածն է: Տղամարդը վախենում է, որ կինը չի ցանկանա ծանոթանալ: Իսկ եթե մարդաշատ վայրում են, այդ վախը տասնապատկվում է, քանի որ մերժումը կլինի հանրորեն, և ձախողման մասին կիմանան բոլորը:
2. Ծիծաղելի իրավիճակում հայտնվելու վախ
Կանայք լավ գիտեն' ինչպես մեկ արտահայտությամբ ոչնչացնել դիմացինին: Աղջիկները շատ հաճախ սուր լեզու են ունենում, որի օգնությամբ էլ հեշտությամբ խայթում են: Տղամարդիկ այս հարցում շատ զգույշ են, նրանք տանել չեն կարողանում, ամեն կերպ խուսափում են ծիծաղի առարկա դառնալուց:
3. Վախ, եթե աղջիկը համաձայնվի
Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, այսպիսի բան իսկապես կա: Նրանք վախենում են ոչ միայն մերժվելուց, այլև այն դեպքերից, երբ աղջիկը կարող է ծանոթանալ: Այս դեպքում նրանց մոտ հարց է առաջանում, թե ինչից խոսել, ինչպես խոսել: Այսպիսի վախը հատուկ է ամաչկոտ տղամարդկանց:
4. Զբաղված լինելու կասկած
Մենք փորձում ենք ճշտել, թե ինչու տղամարդիկ չեն մոտենում առաջինը, չեն առաջարկում ծանոթանալ, բայց մոռանում ենք մի շատ նուրբ հարց. գուցե նրանք մտածում են, որ ուշացել են, և դուք արդեն զբաղված եք:
Րաֆֆի Բարսեղյան