Դեռևս չեն հանդարտվել կրքերը Մշակույթի նախարարության և յուր հավերժական նախարար մեծն մշակութմայր Հասո Պողոսյանի անվան շուրջ, երբ առիթ է ստեղծվում վերջինիս կողմից հեղինակված հերթական բոցը վայելելու: Այս անգամ Սուրեն Շահվերդյանի փոխանցմամբ:Ինչպես նշված է newsbook.am-ին տված վերջինիս հարցազրույցից, մեծն Հասոն Սուրեն Շահվերդյանի Սև դառը շոկոլադ ներկայացման ժամանակ Սուրենին ասել է' «Какой привет, такой ответ»... ակնարկելով որ Սւորենը աջակցում է ամենատարբեր անարդարությունների դեմ պայքարող նախաձեռնություններին ու հետևաբար չի աշխատի որևէ թատրոնում ու ինքն էլ որպես նախարար բացասական իր վերաբերմունքը կպահի մինչև վերջ: Հիմա առանց որևէ չափազանցման որևէ մեկս փորձի սա հասկանալ' արդյոք մենք գործ չունենք պաշտոնեական դիրքի չարաշահման դասական օրինակի հետ: Մնացյալ եզրակացություններն ու պատշաճող ինչպես բարոյական այնպես էլ իրավական հետևանքները թողնում եմ ընթերցողին ու մեր երկրի վարչապետին ու նախագահին:
Նարեկ Գաբրիելյան