Հովհաննես Ազոյանի երեկվա խոսքի մեջ ինձ մի բան իրոք դուր եկավ ու չեմ կարող չասել' շնորհակալ եմ պարոն Ազոյան, ճիշտ դիտարկման համար: իսկ դիտարկումն այն է, որ որևէ մեկը ով դուրս է գալիս պայքարելու այս կամ այն անարդարության դեմ, պետք է իրեն պահի մաքսիմալ կոռեկտ որևէ կերպ մի նշույլ անգամ թույլ չտա ոստիկանությանը խոսելու այդ մասով: Նման դեպքում որևէ ոստիկան որևէ երկրի ոստիկանություն չի կարողանա ուժ կիրառել, հակառակ պարագայում խաղաղ ու կոռեկտ ցույցի դեմ ուժ կիրառելը կարող արդեն աղերսվում է բռնապետական ռեժիմի հետ, ասենք օրինակ ռուսական Արյունոտ կիրակիի: Մենք իրոք պետք է այս մասով առավելագույն զգաստություն ու զգոնություն ցուցաբերենք: Հանգիստ խոսքով ավելի մեծ արդյուքների է հասնում մարդ, քան աղմուկով, գոռոցներով, առավել ևս' բռունցքներով: Եվ զուգահեռաբար պետք է լինել շատ զգոն ու թույլ չտալ "ներդրված" անձանց սադրանքներ հրահրել ու ոստիկանությանը խոսելու ու գործելու հնարավորություն տալ: Իսկ ներդրված անձինք բնականաբար կան ու բոլորից բարձր են գոռում, բոլորից ուժեղ են հարվածում ըստ իրենց իջեցված այն հանձնարարականի, թե պետք է "փչացնել" ակցիան այդ եղանակով:

 

 

 Նարեկ Գաբրիելյան