Ժամանակակից ֆուտբոլը շատ է տարբերվում 20-րդ դարի ֆուտբոլից:Հաճախ ողջ խաղի ընթացքում գործում է միայն մարզչի պլանը'ոչ մի ինդիվիդուալ գործողություն ֆուտբոլիստների կողմից:Շատացել են նաև ճարպիկ դերասան ֆուտբոլիստները, որոնց բնականից չտարբերվող ավանտյուրաների միջոցով'ֆուտբոլային բազմաթիվ հանդիպումներ բոլորովին այլ ընթացք են ստանում:
Այսինքն թե'ապաշնորհ մեկ դատավոր կարող է որոշել ողջ խաղի ճակատագիրը:Այս առաջնությունում հաջողությամբ կիրառվեցին դարպասի գրավումը արձանագրող սարքերը: Դա լուրջ քայլ էր անհարկի թյուրիմացություններից ապահովագրվելու համար:
Բայց մեծագույն խնդիրը'դատավորները, շարունակում են հաճախ հարամել կարևորագույն հանդիպումները:ՖԻՖԱ-ն պետք է լուրջ մտածի այս ուղղությամբ: Պարտադիր պետք է վիճելի իրավիճակների ժամանակ հնարավորություն տալ դատավորներին տվյալ պահի տեսանկարահանումը անմիջապես դիտելով կայացնել, թեկուզ էլի սուբյեկտիվ, բայց համեմատաբար արդար որոշում' այլապես դուրս է գալիս, որ հիմնականում հենց դատավորն է որոշում խաղի ելքը; Չեմ կարծում, որ այս նորամուծությունը կազդի ֆուտբոլի ինտերակտիվության վրա'ընդհակառակը'այլևս չեն լինի ձեռքով խփված գոլեր կամ ձեռքով խաղ, չպատժված կանոնների խախտումներ և սիմուլյացիաներ:
Գարիկ Պետրոսյան