Ուրուգվայի հավաքականը՝ Իտալիայի ընտրանու հետ հանդիպման վերջին 30 րոպեներին, թվային գերակայություն ստացավ մրցակցի հանդեպ ու 81-րդ րոպեին Դիեգո Գոդինի խփած գնդակի շնորհիվ հաղթանակ տարավ:
Ուրուգվայցիները վաստակեցին վեց միավոր, խմբում զբաղեցրեցին երկրորդ տեղը ու նվաճեցին մեկ ութերորդ եզրափակչի ուղեգիր: Իտալիայի հավաքականը եվրոպական հերթական ընտրանին է, որ լքում է Բրազիլիայում անցկացվող առաջնությունը:
Խմբի առաջատարն ու փլեյ-օֆֆի ուղեգրի մյուս տերն այս առաջնության հայտնություններից մեկն է՝ Կոստա-Ռիկայի հավաքականը, որը ոչ-ոքի խաղաց Անգլիայի՝ այս առաջնությունը ձախողած, հավաքականի հետ:
Սուրեն Սուրենյանց