Հիշողությունը «վերալիցքավորելու» համար պետք է սեղմել բռունցքը: Այս մասին ասում են մասնագետները: Այդպիսով ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշելողության համար: Այս եզրահանգմանը գալու համար մասնագետները անցկացրել են փորձ 5 խումբ կամավորների շրջանում:
Բոլորին առաջարկվել է հիշել 72 բառից կազմված ցուցակը, որի ժամանակ մասնակիցները որքան հնարավոր է ուժգին պետք է սեղմեին ձեռքում պահած փոքրիկ գնդակը: Իսկ մի քանի րոպե անց, նրանք պետք է արտաբերեին ցուցակի այն բառերը, որոնք հիշում են: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ ամենից շատ բառեր հիշել են նրանք, ովքեր մտքում պահելիս սեղմել են աջ ձեռքով, իսկ հիշելիս՝ ձախ ձեռքով:
Գիտնականների խոսքերով, դա պայմանավորված է գլխուղղեղի աշխատանքի ժամանակավոր հերթափոխով: Մտքում հիշելիս կատարած պարզ շարժումները ակտիվացնում են այն հատվածները , որոնք մինչ այդ չեն օգտագործվել: