Դիետոլոգները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք օգնում են կանանց խուսափել մի շարք հիվանդություններից արդեն ավելի բարձր տարիքում. դրանք են՝ օստեոպորոզը, սրտի հիվանդությունները, կրծքի քաղցկեղը, տհաճ զգացողությունները, որոնք հանդիպում են դաշտանադադարի ընթացքում:

 

Ձեզ ենք ներկայացնում այդ մթերքների ցանկը՝

 

Փոքրիկ լոլիկները նվազեցնում են քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը եւ արգանդի վզիկի քաղցկեղի հավանականությունը նույնպես, ինչպես նաեւ սրտի հետ կապված խնդիրները:

 

Օմեգա 3 պարունակող սննդատեսակներ եւ բջջանք: Ըստ կլինիկական փորձարկումների 40 գրամ այս սննդատեսակները օգտագործելու դեպքում կանայք կարող են կանխարգելել վերոնշյալ հիվանդությունները եւ նվազեցնել օրգանիզմում խոլեստերինի քանակությունը: Այս սննդատեսակները խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ընթացքում:

 

Կաղամբի տերեւները պարունակում են մի օգտակար նյոթերի ու վիտամինների մի ամբողջ փունջ: Նրանում պարունակվող լուտեինը օգնում է պահպանել տեսողությունը, վիտամին C-ն ամրացնում է իմունային համակարգը, վիտամին K-ն ամրացնում է ոսկրային համակարգը, կանխարգելում օստեոպորոզը եւ հարակից հիվանդությունները:

 

Լոսոս, սաղմոն – այս ձկնատեսակների օգտագործումը օգնում է կանանց ազատվել հետծննդաբերական դեպրեցիայից, ամրացնել նյարդային համակարգը եւ բարձրացնել էստրոգենի մակարդակը, որը բարձրանում է 40 տարեկանից հետո:

 

Հաղարջի հյութը հարուստ է վիտամին C-ով եւ հակաօքսիդանտներով, որը ամրացնում է իմունային համակարգը եւ խուսափել միզուղիների վարակներից:

 

Հունական մածունը, որը պատրաստվում է ոչխարի կաթից հարուստ է սպիտակուցներով, ունի շաքարի ցածր մակարդակ: Այն նվազեցնում է –շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը, դանդաղեցնում ծերացման գործընթացը:.

 

Ընկույզը նվազեցնում է կրծքի քաղցկեղի եւ օստեոպորզի հավանականություն ը կանանց մոտ: Նոր հետազոտությունները պարզել են, որ ամեն օր 50 գրամ ընկույզ օգտագործելու դեպքում վերանում են քաղցկեղի բջիջները, իսկ ոսկրերը պահպանում են իրենց ամրությունը: