Արյան զարկերակային ճնշումը կարգավորելու համար կարելի է օգտագործել միայն դեղամիջոցներ, սակայն դա կարելի է անել նաև ոչ ավանդական ձևերով, օրինակ' որոշակի երաժշտություն կամ ծովի ալիքների ձայնը լսելով:

 

 

Այս եզրակացությանն են եկել գիտնականները, երբ ուսումնասիրել են մի քանի տասնյակ մարդկանց արյան զարկերակային ճնշման տատանումները' գիտափորձերի ժամանակ: Փորձերը ցույց են տվել, որ շաբաթը երեք կամ ավելի անգամ 10-15 րոպե դասական երաժշտություն (Մոցարտ, Բեթհովեն) ունկնդրելն օգնում է իջեցնել արյան զարկերակային ճնշումը: Այսօրինակ արդյունքներ են գրանցվել նաև գիտափորձին մասնակցող այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթը երեք անգամ 20 րոպե լսել են ծովի ալիքների ձայնը:

 

 

Ձայնաբուժության 2-րդ իսկ ամսից նկատվել են դրական փոփոխություններ: Արդեն 4-րդ ամսում գիտափորձին մասնակցող հիվանդների արյան զարկերակային ճնշումը լիովին կարգավորվել է:
Բացի դրանից, դասական ստեղծագործություններն ու ծովի ձայնը թույլ են տալիս կենտրոնանալ և լիցքաթափվել, հանգստացնում են նյարդերը, լավացնում ինքնազգացողությունը: