Կյանքը սար է, բարձրանում ես դանդաղ, իջնում արագ:


Գի դե Մոպասան

 

Գլխավորը, որ մարդուն սովորեցնում է կյանքը, այն չէ, որ աշխարհում տառապանքներ կան, այլ այն, որ այդ տառապանքները բարիքի և ուրախության վերածելը հենց իրենից է կախված:


Ռաբինդրանաթ Տագոր

 

Մեր կյանքի մեծ մասը ծախսվում է սխալների ու հիմար արարքների վրա, նշանակալի մասը հոսում է անգործության մեջ, և գրեթե ողջ կյանքում անում ենք ոչ այն, ինչ պետք է անեինք:


Ստենդալ