Օրերս ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայում՝ Էր-Ռիադ-Մադինա ավտոմայրուղու վրա, ինչի շնորհիվ միավորվել են ընտանիքի երկու ճյուղերը:


Բանն այն է, որ երկու մեքենաների բախման հետևանքով թեժ վեճ է առաջացել դրանց վարորդների միջև: Դեպքին մասնակցել է ոստիկանությունը, որն առաջին հերթին ստուգել է ավտոպատահարի մասնակիցների փաստաթղթերը և պարզել, որ նրանք եղբայրներ են:


Վարորդներից մեկը հենց տեղում զանգահարել է հորը, ով հաստատել է, որ նախկինում ամուսնացած է եղել այլ կնոջ հետ, իսկ ամուսնության արդյունքում տղա է ունեցել: Դրանից հետո եղբայրներն ամուր գրկախառնվել են և մեկնել հոր մոտ:
Հիրավի, հնդկական ֆիլմի սցենար է…

 

 

Արմեն Պետրոսյան