Ուկրաինան քայքայվեց, Ուկրաինան քարուքանդ եղավ, Ուկրաինան դարձավ հետամնաց երկիր, Ուկրաինան մասնատվեց, Ուկրաինան գրեթե կործանման եզրին է…Դե հիշեք իմ գրառումները, իմ կանխատեսումներն այդ մասին…
Ղրիմ, հիմա էլ Դոնբաս, էլ ինչ մնաց?...


Ուկրաինան առանց Ղրիմի ու առանց Դոնբասի մի հատ մեծ Հայաստան է, ուրիշ ոչինչ…Միակ առավելությունը և Արևմուտքին, ՆԱՏՕ-ին հետաքրքրողը մնացել է Ռուսաստանին սահմանակից լինելը: Իհարկե դեռ իրենց կոտոշության և կարճամտության պատճառով էլի կքայքայվեն, կմասնատվեն, եթե իհարկե խելքի չգան…


Եթե ժամանակին գիտակցեին և Հայաստանի հետ համատեղ Արևմուտքին և Ռուսաստանին համոզեին, պնդեին ու որդեգրեին <<եվ-եվ>>-ի սկզբունքը, ապա չէին կանգնի կոտրած տաշտակի առաջ: Ու այդ իրավիճակում մեզ համար էլ հեշտ կլիներ, չէր դրվի <<կամ-կամ>>-ի հիմար, դարի պահանջներից չբխող, ոչ ժամանակակից, արդի ինտեգրման հնարավորությունները գրեթե ժխտող պահանջները: Իսկ այդ երկրի նորընտիր նախագահը որպես գործարար, հողի վրա ամուր կանգնած մարդ, պետք է հիմա փորձի ավելի իրատեսական քայլեր անի, սիրաշահելով թե’ Արևմուտքին, թե’ Ռուսաստանին…


Իրատեսական, սթափ, մտածված, կշռադատված քայլեր…Իսկ ներկայիս կիսատ-պռատ, մայդանի լայցոտ, ավագովների ու մյուսների մակարդակի արկածախնդրական, ոչ դիվանագիտական, անհեռատես քայլերը լավ բանի չեն տանի:
Ուկրաինան պետք է արդեն ինքնուրույն խաղ սկսի և ակտվ դեր ստանձնի, փորձի իր երկրի շահերից ելնելով հավասարակշռել Արևմուտքի և Ռուսաստանի հնարավոր քայլերը, փորձ անի խելամիտ ձևով զսպել նրանց աշխարհաքաղաքական նկրտումները…

 

 

Ռոբերտ Մելքոնյան