Լինքոլնը կարող էր չդիմանալ քաղաքացիական պատերազմի լարվածությանը, եթե չհասկանար, որ պետք չէ պատասխանել բոլոր մեղադրանքներին, որոնք հեղվում էին նրա վրա: Նրա վերաբերմունքը քննադատությանը դարձել էր դասական: Չերչիլը այն զետեղել էր շրջանակի մեջ և կախել իր աշխատասենյակի պատին:
Ահա թե ինչ էր ասում Լինքոլնը՝ «Եթե ես փորձեի կարդալ և թեկուզ մասամբ պատասխանել այդ կատաղի քննադատությանը, ապա ոչ մի այլ բանի ժամանակ չէր մնա:Ես վարվում եմ այնպես, ինչպես անհրաժեշտ եմ համարում, և անընդհատ այդպես եմ վարվելու: Եվ եթե ի վերջո պարզվի, որ ես իրավացի էի, ապա այն ամենը, ինչ ասվել էր իմ դեմ, ոչ մի նշանակություն չի ունենա: Իսկ եթե պարզվի, որ ես իրավացի չէի, ապա տասը հրեշտակ էլ երդվեին, որ ես իրավացի եմ, ոչինչ չէր փոխվի»:
Արթուր Հայրապետյան