Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ թուրքական ORC հետազոտական ընկերությունը 32 նահանգներում ավելի քան 3000 մարդկանց շրջանում հարցումներ է անցկացրել՝ նախընտրական հիմնական միտումները պարզելու նպատակով: Նախագահական ընտրություններին ընդդիմադիր «ժողովրդա-հանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները առաջադրել են միասնական թեկնածու Է. Իհսանօղլուին, քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը՝ Ս. Դեմիրթաշին, իսկ իշխող ԱԶԿ-ն էլ կառաջադրի Էրդողանին: Ըստ ընկերության հարցումների՝ որպես նախագահի թեկնածու Էրդողանն ստացել է 54 տոկոս քվե, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Իհսանօղլուն՝ 39.4 տոկոս, ինչը նշանակում է, որ Էրդողանը ընտրությունների առաջին փուլում կընտրվի նախագահ: Քրդական ԺԴԿ-ի թեկնածուն ստացել է 6.6 տոկոս:


Ընդդիմադիր ԺՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը դեմ է արտահայտվել Է. Իհսանօղլուի առաջադրմանը, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել նաև հենց կուսակցության շրջանում:


Թուրքական ORC հետազոտական ընկերությունը համարվում է որպես գյուլենականներին մոտ կանգնած կառույց, սակայն ունի նաև օբյեկտիվ ու անաչառ հետազոտություններ իրականացնողի համբավ:

 

 

Լևոն Հովսեփյան