1. Եթե ցանկանում ես, որ քեզնից կախում ունենան, ինքդ կախում մի ունեցիր

Տղամարդիկ սիրում են բարձրաձայնել, որ կինը պետք է լինի հոգատար ու քնքուշ, բայց հոգու խորքում նրանք չեն հարգում այդպիսի կանանց: Որքան շատ հարմարվես սիրելիիդ քմահաճույքներին, զոհ գնաս թուլություններին ու հոգ տանես նրա մասին, այնքան ավելի քիչ է նա քեզ գնահատելու:

 

2. Քեզ այնպես պահիր, կարծես չես վախենում կորցնել նրան

Մի փոխվիր հանուն նրա: Նա ասում է, որ սիրում է շիկահերներին և երազում է քեզ հետ ձի քշել, իսկ դու միանգամից ներկում ես մազերդ ու վազում ձի քշել սովորելու: Տեսնելով քո ոգևորվածությունը, տղամարդն ավելի շուտ կվախենա և կհասկանա, որ քո սեփական կյանքն այդքան էլ հետաքրքիր չի:

 

3. Մի վախեցիր մրցակցուհիներից

Եթե սենյակ է մտնում շքեղ կին, և դու սկսում ես նյարդայնանալ, տղամարդը նկատում է ձեր միջև տարբերությունը: Իսկ եթե ձև ես տալիս, որ չես էլ նկատում նրան, տղամարդը կգնահատի քո ինքնավստահությունը: Այդ ժամանակ այն մյուս կինը կդադարի այդքան գրավիչ երևալ:

 

4. Ցույց մի տուր էմոցիաներդ

Երբեմն զարմանում ենք' տեսնելով, թե ինչպես են գեղեցիկ ու խելացի կանայք միայնակ: Պատճառը, որպես կանոն, ցածր ինքնագնահատականն է և չափից դուրս զգացմունքայնությունը: Տղամարդու գործողություններին էմոցիոնալ կերպով արձագանքելով ցույց ես տալիս ձեր խոցելիությունը և կորցնում նրա հարգանքը:  

 

5. Եթե ցանկանում ես պահել' բաց թող

Նրան լիակատար ազատություն տուր: Եթե նա ցանկանում է երեկոյան հանդիպել ընկերների հետ, ապա պարզապես թուլացիր ու մի արձագանքիր: Աշխատիր քեզ բնական պահել, ներշնչիր քեզ, որ չես կորչի առանց նրա: Մի հարցաքննիր, թե որտեղ էր, ինչ էր անում, ցույց տուր, որ անգամ չես էլ նկատել նրա բացակայությունը: Դրանով հանդերձ քեզ կիրթ և ուշադիր պահիր, կամակորություններ մի արա ու ցույց մի տուր, որ վիրավորվել ես: Զգալով քո անտարբերությունը, տղամարդը ենթագիտակցորեն կցանկանա մտերմանալ քեզ հետ' ինչպես պլյուսը մինուսին:

 

6. Համոզիր քեզ սեփական գրավչության մեջ

Ինքդ քեզ ամեն օր հաճոյախոսություններ արա, մտքովդ անգամ մի անցկացրու, որ տգեղ ես, ավելորդ քաշ կամ անորակ մազեր ունես' իհարկե հետևելով արտաքին տեսքիդ' այն անընդհատ կատարելագործելով:

 

7. Նրան միշտ անբավարարված թող

Նրան երկար հաղորդագրություններ մի գրիր, մի զանգիր ամեն օր և մի համաձայնի այն ամենի հետ, ինչ նա առաջարկում է: Որքան քիչ է տղամարդը ստանում, այնքան ավելի շատ է ուզում: Հիշիր, որ տղամարդիկ իրենց բնույթով որսորդ են:

 

8. Կատակիր

Հումորով վերաբերվել ինքդ քեզ և սիրելիիդ միշտ պետք է: Այստեղ գլխավորը չափը չկորցնելն ու հեգնանքի չանցնելն է: Կանոն դարձրու ծիծաղել այն բաների վրա, որոնք լարում են մյուս կանանց: Հիշիր, որ հումորի զգացումը սեքսուալ է:

 

9. Մի վերածվիր նրա մայրիկի

Այն, որ ցանկացած տղամարդ փնտրում է իր մոր նման կնոջ, ճիշտ է: Բայց նման կնոջ հետ կյանքը շուտ հոգնեցնում է: Դու կարող ես հետաքրքրվել սիրելիով և նրա համար համեղ ընթրիք պատրաստել, բայց հիշիր, որ նա երեխա չէ:

 

10. Մի փնտրիր նրա մեջ հորդ

Շատ հաճախ ինքնաբավ տղամարդու հանդիպելով կինը բարձրացնում է թաթիկներն ու ամբողջովին հանձնում իրեն տղամարդու իշխանությանը: Նա դառնում է փոքրիկ կամակոր աղջնակ, ով սպասում է միայն ուշադրության և նվերների: Պետք չէ զարմանալ, եթե նման հարաբերություններում կիրքը շատ շուտ հանգի, չէ՞ որ ոչ մի տղամարդու չեն ոգևորում անպաշտպան երեխայի հետ հարաբերությունները: