Մարդիկ, սովորաբար, գլխացավն ընդունում են որպես նորմա և չեն փորձում բուժում գտնել: Սա մասամբ է ճիշտ: Թեթև գլխացավն անհանգստանալու պատճառ չէ, սակայն ուժեղ գլխացավը կարող է առողջական լուրջ խնդիրների հետևանք լինել: Ուժեղ գլխացավի դեպքում ճիշտ կլինի դիմել բժշկի՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով:
Գլխացավերի հիմնական պատճառներն սթրեսը, լարվածությունն ու միգրենն են: Սրանք կարելի է ժամանակավորապես հաղթահարել ցավազրկողներով, սակայն դա խնդրի լուծում չէ: Գլխացավի դեմ պայքարում կօգնեն նաև այս հինգ պարզ քայլերը.
1. Մարմնի ճիշտ կեցվածք: Սխալ կեցվածքը գլխացավի հիմնական պատճառներից մեկն է: Ուղղե՛ք կեցվածքը գլխացավից ազատվելու համար:
2. Տաք ջրով թրջոցներ: Սրբիչը թրջեք տաք ջրով և դրեք գլխին 15 րոպե: Սա կանցկացնի ցավն ու կթուլացնի նյարդերի լարվածությունը:
3. Սննդակարգ: Սովը կարող է գլխացավեր առաջացնել: Սննդակարգը հարստացրե՛ք բջջանյութով: Նամանավանդ, որ բջջանյութը քաշի ավելացմանը չի նպաստում:
4. Շատ ջուր օգտագործե՛ք: Հատկապես շոգ եղանակին ջուրը «հովացնում» է մարմինը: Օրական 2 լիտր ջուր խմե՛ք:
5. Հանգստացե՛ք (Relax): Մարմինը զե՛րծ պահեք լարվածությունից ու սթրեսից: Սա կկանխի գլխացավերը: Խորը շնչելը նույնպես կօգնի հանգստացնել գլխացավը: