Տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե ինչին են նրանք առավել ուշադրություն դարձնում առաջին ժամադրության կամ պարզապես հանդիպման ընթացքում:  


Առաջին տպավորություն թողնելու համար երկրորդ շանս չեք ունենա, ուստի անիմաստ է հույսը ներքին գեղեցկության կամ խելքի վրա դնելը: Առաջինը նրանք ուշադրություն են դարձնում արտաքինին, և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այսպես, ցուցակն ունի հետևյալ տեսքը.

 

Կուրծք (առանց մեկնաբանության)

 

Կառուցվածքի համամասնություններ (հենց համամասնությունները և ոչ թե պարամետրերը, այսինքն կարևոր է, որպեսզի կառուցվածքը համաչափ լինի):

 

Դեմք (տղամարդիկ չեն սիրում, երբ կինը չափազանց շատ շպար է օգտագործում: Հետաքրքրական է, որ տղամարդիկ ոչ թե սուպեր-գեղեցկություն են փնտրում: Բավական է խնամված և ժպտերես լինել, նրանք դա անպայման կնկատեն):

 

Տղամարդիկ չեն նկատի նոր մատնահարդարումը, մանիկյուրի գույնի փոփոխությունը, եղունգների ձևի փոփոխությունը, նորաձև վարսահարդարումը և նմանատիպ բաներ:

 

Սակայն կնկատեն չափազանց երկար եղունգները, չխնամված ձեռքերը, թռած մանիկյուրը, կեղտոտ մազերը:

 

Արտաքինից զատ նրանք ուշադրություն են դարձնում այլ բաների: Առաջին հերթին դա շփվելու ունակությունն է: Տղամարդիկ խելամիտ աղջիկների են նախընտրում, ում հետ կարելի է շփվել, պարզապես զրուցել:  

 

Անհրաժեշտ է նաև…

-Հումորի զգացումը


-Շփման մեջ հասարակ լինելը


-Զրույցը հետաքրքիր դարձնելու կարողությունը


-Քաղաքավարի լինելը


-Կիրթ խոսքը

 


 Պարտադիր չէ կարողանալ երգել, պարել, գործել, սպորտով զբաղվել, սակայն պետք է սեփականկյանքն ունենալ իր հետաքրքրություններով, հոբբիներով, սիրելի զբաղմունքներով:

 

Կարևոր է նաև կարդացած և զարգացած լինելը: Աղջիկը պետք է խելացի լինի, սակայն հարկ եղած դեպքում թույլ տա տղամարդուն իրեն ավելի խելացի ու բանիմաց զգալ: Տղամարդիկ խենթանում են, երբ իրենց խնդրում են ինչ-որ բան սովորեցնել: Պետք է օգտվել նրանց այս թերությունից:

 

Տղամարդիկ չեն սիրում, երբ աղջիկներն այնպես են խոսում, ասես ցիտում են օդնոկլասսնիկի հերթական ստատուսը:

 

Տղամարդիկ սիրում են նորաձև ու ոճային կանանց, սակայն ատում են, երբ կինը սկսում է խոսել շոփինգից: Նրանց չի հետաքրքրում ընթացքը, նրանք ցանկանում են տեսնել հաջողված արդյունքը:

 

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց գնահատում են ըստ իրենց ունեցվածքի, մեքենայի, աշխատանքի: Իհարկե դա անխուսափելի է, սակայն պետք չէ բարձրաձայնել դրա մասին: Տղամարդիկ սիրում են, երբ կինը կարողանում է ապահովել իրեն:

 

Կինը պետք է լինի բարի, քնքուշ, բարեհոգի, առատաձեռն, անկեղծ… Դե պարզ է, առանց մեկնաբանությունների: Բռի արջերի հետ կյանք չեն կապում…

 

Իսկ ամենավերջում ցանկանում եմ հիշեցնել սիրելի աղջիկներին, որ ոչ թե մեզ են ընտրում, այլ մենք ենք ընտրում… Եղեք ինքնավստահ ու երջանիկ: