Քեմբրիջի համալսարանի հոգեբանության բաժնի պրոֆեսորը մի անգամ հարցրեց իր ուսանողներին.


–Ինչի՞ց է, որ երբ մարդիկ կռվում են, նրանք սկսում են գոռալ:


–Որովհետև կորցնում են համբերությունը,- պատասխանեց մեկը:


–Լավ, բայց այնուամենայնիվ, ինչու՞ գոռալ, չէ որ մյուս մարդը քո կողքին է գտնվում: Չի՞ կարելի նրա հետ հանգիստ խոսել: Ինչու՞ գոռալ, եթե դու զայրացած ես:


Ուսանողները ևս մի քանի պատասխան տվեցին, բայց դրանցից ոչ մեկը դուր չեկավ պրոֆեսորին: Վերջում նա բացատրեց, թե ինչու է դա տեղի ունենում.


–Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են, նրանց սրտերը հեռանում են իրարից: Եվ որպեսզի լրացնեն այդ տարածությունը և լսեն մեկմեկու, նրանք ստիպված են գոռալ: Որքան ուժեղ են նրանք կռվում, այնքան ավելի բարձր են գոռում:


–Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն գոռում, հակառակը, կամաց են խոսում: Որովհետև նրանց սրտերը շատ մոտ են իրար, և նրանց միջև տարածությունը շատ փոքր է: Իսկ երբ ավելի ուժեղ են սիրահարվում, այդ ժամանակ ի՞նչ է տեղի ունենում,- շարունակեց պրոֆեսորը: Նրանք չեն խոսում, միայն շշուկով են շփվում իրար հետ և ավելի մոտ են դառնում իրենց սիրուն: Վերջում նույնիսկ շշուկն է ավելորդ դառնում: Նրանք ուղղակի նայում են մեկմեկու և ամեն ինչ հասկանում՝ առանց բառերի: Դա տեղի է ունենում, երբ կողքիդ սիրող մարդ է:


Այսպիսով, երբ վիճում եք, թույլ մի տվեք ձեր սրտերին հեռանալ միմյանցից, մի արտասանեք բառեր, որոնք ավելի կմեծացնեն այդ տարածությունը: Որովհետև, կարող է գալ մի օր, երբ տարածությունը այնքան մեծ կլինի, որ դուք չգտնեք հետդարձի ճանապարհը: