Երբ Պորտուգալիան Գերմանիային պարտվեց, հայ ֆուտբոլասերների եւ նույնիսկ հայ ֆուտբոլիստների որոշ մասը ուրախ ուրախ փորձում էին արդարացնել Հայաստանի հավաքականի պարտությունը Գերմանիային: Ասում էին, թե բա տեսեք, Գերմանիային ոչ միայն հայերն են պարտվում, այլեւ Պորտուգալիայի նման հզոր թիմերը:

 

Հիմա կարծում եմ կարելի է այդ ֆուտբոլասերներին եւ ֆուտբոլիստներին մատնացույց անել Գանայի հավաքականի խաղը Գերմանիայի դեմ ու ասել, որ կարելի է ոչ միայն ուրախանալ ուրիշների պարտությամբ, այլեւ կարելի է գանացիների ցուցադրած հոյակապ խաղը նայել եւ ամաչել:

 

 

Մկրտիչ Իսրայելյան