Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպորտով զբաղվելը դրական է ազդում ուսումնական հաջողությունների վրա:Նրանք նաև պարզել են, որ սպորտով զբաղվելը թույլ է տալիս ոչ միայն ֆիզիկապես զարգանալ, այլև ազդում է ուղեղի և ուսումնական գործընթացներում մեր գրանցած արդյունքների վրա: Գիտնականները անցկացրել են հետազոտություն 2000 դեռահասների և երեխաների շրջանում: Այդ ընթացքում հետևել են ուսումնական հաջողություններինև ֆիզիկական վիճակին:
Արդյունքում պարզվել է, որ մկանների ուժը, շարժողական ունակությունները կապված են մտավոր զարգացման հետ: Հետազոտությունը ցույց տվեց, որ սպորտով զբաղվող երեխաներն ավելի լավ են սովորում, քան սպորտի հետ առնչություն չունեցողները:
aroxj.am