Էլ ինչ հայկականություն՝ առանց դրա ամենավառ խորհրդանիշի՝ նուռի: Հենց այդպես էլ ծնվեց Արսեն և Դաշա զույգի հարսանեկան թեմատիկայի գաղափարը: «Մինչ ամուսնության առաջարկը ես արդեն եղել էի սիրելիիս հայրենիքում՝ Հայաստանում… և ահավոր շատ սիրեցի այդ միրգը: Նռան գինի, նռան տեսքով սպասք… այդ ամենը մենք իրականություն դարձրեցինք մեր հարսանիքին: Հարսանիքի ձևավորման հիմնական մոտիվները դարձան նռան ծառը և երկու գույն՝ մուգ կարմիրը և փիրուզագույնը: Շատ մանրուքներ մենք պատրաստել ենք մեր ձեռքով, որոշներն էլ բերել ենք Հայաստանից: Իսկ քաղցրավենիքը տնական էր՝ անչափ համեղ Նապոլեոնն էր՝ թխված Արսենի հորաքրոջ ձեռքով»,- իրենց հարսանիքի մասին պատմում է «հարսնացուն հյուսիսից» Դաշան: