Երևանի ավագանու հունիսի 24-ի օրակարգում ընդգրկված է մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին հարցը։ Մարշալ Բաբաջանյանի դեմ ոչինչ չունեմ, հակառակը, նա այն 4 խիզախ հայորդիներից էր, ով արժանացավ Խորհրդային Միության բարձրագույն՝ մարշալի կոչմանը: Սակայն դա Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ: Դրանից հետո, 1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող տանկային դիվիզիան ներխուժեց Հունգարիա և արյան մեջ խեղդեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ: Այդ ժամանակ զոհվեց 2652 մարդ, 19226 վիրավորվեցին:
Շարժվելով նախկին բուռն քննարկումների տրամաբանությամբ, որոշեք, թե ի՞նչ է արել Մարշալ Բաբաջանյանը՝ հայ ազգի համար:
հ.գ. Ի դեպ, Ավան վարչական շրջանում կա Մարշալ Բաբաջանյանի անվան փողոց: Սպասենք ցուցանակի ապականման նոր միջադեպի: Նա հայերի գնդակահարության հրամանի տակ չի ստորագրել, այլ տանկերով ճնշել է չեխ ժողովրդի ազատ կամքի արտահայտումը:
Արամ Գևորգյան