Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը կրկնել է Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահ Անտոնիո Կարբախալի և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լոթար Մաթեուսի ռեկորդը: Այս ֆուտբոլիստները մասնակցել են 5 Աշխարհի առաջնությունների:

 

Բուֆֆոնը նման ցուցանիշ գրանցեց' Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում մասնակցելով Մունդիալ 2014-ի խմբային փուլի երկրորդ տուրի' Կոստա Ռիկայի դեմ խաղին: Մրցաշարի մեկնարկային' Անգլիայի դեմ խաղին Բուֆֆոնը չէր մասնակցում վնասվածքի պատճառով: