F խմբում ավարտվեց երկրորդ տուրը:
Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնելուց հետո՝ 100%-ոց արդյունքով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արգենտինայի հավաքականը, որը գործնականում ապահովել է իր տեղը մեկ ութերորդ եզրափակիչում:
Լատինամերիակցիները վերջին տուրում մրցելու են Էկվադորի հավաքականի հետ ու ոչ միայն փլեյ-օֆֆի ուղեգիր, այլ նաև խմբում առաջին տեղ ապահովելու համար՝ արգենտինացիներին բավարարում է անգամ ոչ-ոքի արդյունքը:
Ի տարբերություն մրցակիցների՝ Էկվադորի հավաքականին, որն ունի երեք միավոր, հաջորդ փուլ անցնելու համար անհրաժեշտ է հաղթանակ: Համաձայնեք՝ դժվար լուծելի խնդիր է: Ի դեպ, երկրորդ տուրի էկվադոր-Հոնդուրաս(2:1) խաղի ժամանակ իր թիմի հաղթական գնդակները խփել է Էններ Վալենսիան ու համալրել է երեք գնդակ խփած ռմբարկուների ցանկը:
Երեք միավոր ունի նաև Շվեյցարիայի հավքականը, բայց փլեյ-օֆֆ անցնելու նրա հնարավորություններն ավելի շատ են, որովհետև մրցելու է խմբի ակնհայտ հետնապահ Հոնդուրասի հավաքականի հետ:
Սուրեն Սուրենյանց