Վազքը բարերար ազդեցություն է թողնում օրգանիզմում ճարպային նյութափոխանակությունը կարգավորելու հարցում: Ճարպային փոխանակման արմատական փոփոխությունները կարող են շրջադարձային դառնալ աթերոսկլերոզի զարգացման համար: Վազքն արդյունավետորեն նպաստում է քաշի կարգավորմանը:
Կանոնավորապես վազող մարդու քաշը մոտ է իդեալականին, իսկ օրգանիզմում ճարպի քանակը 1.5 անգամ պակաս է, քան չվազողներինը: