Ինչպես նշել էի օրերս, այսօր Մշակույթի նախարարություն մտա և ընդունելություն պահանջեցի Հասմիկ Պողոսյանի հետ: Այն ինչ կատարվում է վերջին ամսիներին ՀՀ Մշակույթի ոլորտում <> հայ մշակույթի նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը կանգնած է իր պատմական անցյալի դառը իրողության 100-ամյա տարելիցի շեմին և փոխանակ հավուր պատշաճի մեր մշակույթի վերաարժեվորման միջոցով կարողանանք համաշխարհային հանրությանը և Թուրքիային ստիպենք ճանաչել Ցեղասպանությունը, Հասմիկ Պողոսյանի <> ձեռքերով կացնահարում ենք մեր պատմական անցյալն ու հարուստ մշակութային ժառանգությունը'բազմադարյա տաճարները վերածելով էժանագին կոորպորատիվ միջոցառումների վայրերի և այդ ամենը իբր մեր մշակութային ժառանգությունը օտարներին ներկայացնելու համար: Միթե կարելի է այնքան ծիծաղելի լինել, որ ՀՀ Մշակույթի նախարարությության անունից նման հաղորդագրություն տարածել: Ի"նչ է կատարվում արդեն քանի օր է Աֆրիկյանների տան մոտ, կամ ի"նչ է նշանակում Մշակույթի նախարարությունից օտարել մի շարք պատմամշակութային կոթողներ և հուշարձաններ և հանձնել քաղաքապետարանի ենթակայությանը: Փաստորեն, բավական էր մի քանի ամիս ձեռքս վերցնեի Մշակույթի նախարարության զարկերակից և հայ Մշակույթը կրկին վերածվեց Էժանագին քաղաքականություն իրականացնող մի ՍՊԸ-ի" Այս ամենը անհանդուրժելի է և եթե մոտ օրերս չդադարեցվեն Աֆրիկյանների տան նկատմամբ իրականացվող երևույթները, եթե մեկ ամսվա ընթացքում չվերանայվեն բոլոր մշակութային խնդիրները, ապա ՀՆՔՄԿ-ն մեծ գործընթաց է սկսելու Հասմիկ Պողոսյանի դեմ և հասնելու է նրա պաշտոնանկությանը: Այևս մենք ի վիճակի չենք հանդուրժել այս կնոջ' միայն մսագործին հատուկ կացնահարումները հայ Մշակույթի նկատմամբ:
Անի Զախարյան