Սահմանին կրկին զինվորներ են զոհվել՝ թշնամու գործողությունների արդյունքում: Մեկը՝ Արցախում, իսկ մյուսը՝ Արարատում: Ճիշտ է, առնվազն Արցախի դեպքում պատասխան կրակից զոհվել են 2 և մահամերձ է ևս մեկ ադրբեջանցի, բայց դա քիչ է:

 

Արարատում սահմանը Նախիջևանի հետ է, հետևաբար դժվար չէ կռահել, որ կրակել են Նախիջևանից: Բառացիորեն մի քանի օր առաջ, մենք Նախիջևանում դիրքերը առաջ ենք տվել ու գրավել ենք կարևոր բարձրունք, որի վրայից երևում են ադրբեջանական գյուղերն ու իրենց մարտական դիրքերը (տես նկարը):

 

Կարծում եմ, որ այսօրվա դեպքերից հետո միանգամայն արդարացված որոշում կլինի, որ հենց այդ բարձրունքից երևացող դիրքում կենդանի շունչ չթողնեն մերոնք, իսկ եթե շատ թփրտան՝ նաև հարակից գյուղերում:

 

Ու առհասարակ, սրաննց վախը պետք ա մի հատ լավ բռնել ու ուլտիմատիվ կերպով պահանջել, որ մինչև էսինչ ամսաթիվը բոլոր դիպուկահարների հետ չքաշելու դեպքում Հայաստանը կսկսի զորահավաք ու կանցնի ավելի առարկայական «հակադիպուկահարային» գործողությունների:

 

Հ.Գ. Կիսելյովը համապատասխան հարցին ի պատասխան ասեց մոտավորապես հետևրյալը. «Եթե դուք ինքներդ չեք ուզում ճանաչել Արցախը ու պատերազմ սկսել, ապպա ինչո՞ւ մենք դա պետք է անենք ձեր փոխարեն»: Արարատի մարզը ՀՀ սուվերեն տարածք է, իսկ Արարատի սահմանին իրականացված հարձակումը հավասարազոր է ռազմական ագրեսսիայի, որին կարելի է ու պետք է անհմարժեք պատասխան տալ:

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան