Հունիսի 18-19 Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կայացած Իսլամական Համագործակցության Կազմակերպության(ԻՀՄ) նիստում ընդունվել է հռչակագիր,որը սատարում ու պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի որդեգրած դիրքորոշմանը:Ադրբեջանի ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն'ընդունվել են որոշումներ <<Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի>> և <<Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում իսլամին պատկանող կրոնական հուշարձանների և պատմամշակութային ժառանգության նվաստացման ու ոչնչացման>> վերաբերյալ:Սա մեր հարևանի կողմից ճշմարտության խեղաթյուրման ու միջազգային հանրության աչքերին թոզ փչելու հերթական քայլն է:Ըստ ամենայնի'Ադրբեջանը ամեն հնարավոր ու անհնարին միջոցներն է կիրառում միջազգային հարթակում Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում ավելի շահեկան դրություն ստանալու համար,որն էլ կարող է ենթադրել նաև ԼՂՀ հակամարտության խաղաղ,բանակցային ճանապարհով կարգավորման գործընթացում որոշակի դրական փոփոխություններ Ադրբեջանի օգտին,և դրան հասնելու համար ադրբեջանցիները տարածում են նաև իրականության տրամագծորեն հակասող ու շինծու տեղեկատվություն անգամ:Այժմյան աշխարհում անգամ այսպիսի միջազգային ու մեծամասշտաբ խնդիրները ուղղակիորեն կապված են տեղեկատվական ասպարեզում ծավալված քաղաքականության հետ:Եվ մեր երկրի ԱԳՆ-ն կամ մյուս պատկան մարմինները պետք է համարժեքորեն պատասխանեն այսպիսի սադրանքերին ու վարելով համապատասխան ու համարժեք քաղաքականություն տեղեկատվական հարթակում պետք է թույլ չտան այս տեղեկատվական հաշվեկշռում որևէ փոփոխություն' հօգուտ Ադրբեջանի,քանզի այսպիսի թերագնահատվող ու մանրուք համարվող հանգամանքները կարող են որոշակի բան փոխել . . .

 

 

Հայկ Սահակյան