Ոճի զգացում
Այս հատկությունն ավելի շուտ ի ծնե է, սակայն մեծ ցանկության դեպքում հնարավոր է նաև զարգացնել այն: Ոճը ոչ միայն լավ և էլեգանտ հագնվելու ունակությունն է, այլեւ աշխարհի հետ կնոջ հարաբերությունը, նրա ընկալումները: Ոճի զգացումը օգնում է մեզ հաստատվել նաև շրջապատում, շրջապատվել արժանի և հետաքրքիր մարդկանցով: Յուրաքանչյուր լեդի անկասկած ունի իր անհատական ոճի զգացումը, կյանքի հանդեպ վերաբերմունքը, որը չի լքում նրան ոչ մի դեպքում:
Շարժուձև
Լեդին թույլ չի տալիս իրեն վեճեր, հիստերիկ նոպաներ և նմանատիպ տհաճ բաներ: Նա կարողանում է զսպել իրեն յուրաքանչյուր իրավիճակում: Զսպվածության և համեստության հետ մեկտեղ լեդիները գիտեն իրենց գինը. թույլ չեն տա վիրավորել իրենց: Այստեղ Ձեզ կօգնեն խստությունն ու սկզբունքային դիրքորոշումները:
Տնայնագործ
Կինը երբեք չպետք է իրեն բարձր համարի տնային գործեր կատարելուց: Անգամ եթե աղախիններ, խոհարարներ ունեք, պետք է ձգտեք դառնալ լավ տնային տնտեսուհի: Հիշեք, որ կանայք տան ղեկավարներն են, և առանց Ձեր մասնակցության արված յուրաքանչյուր գործ ունի հավանականություն ձախողվելու: Չի նշանակում, որ բացի տան աշխատանքներից, Դուք չպետք է այլ զբաղմունք ունենաք: Պարզապես պետք է համատեղել, կարողանալ ժամանակը ճիշտ բաժանել գործողությունների:
Կինը պետք է լինի կրթված և բազմակողմանի զարգացած
Շատ լավ է, երբ կինը կարողանում է հեշտությամբ ներգրավվել յուրաքանչյուր խոսակցության, բանավեճի մեջ: Ոչ միայն մինիմալ պատկերացումներ, այլև խորը գիտելիքներ կարելի է ձեռք բերել որոշ բնագավառների մասին: Սակայն այս ամենը կարող է երկրորդական դառնալ, երբ կինը չի կարողանում արտահայտել իր մտքերը, ճիշտ ներկայացնել գիտելիքները: Ոչ մի պարագայում մի կորցրեք կանացիությունը, խոսեք ցածր և գրավիչ ձայնով: