Իսկ միգուցե ԼՂՀ-ն ճանաչի՞ Լուգանսկի ու Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետությունների անկախությունը:Այժմ լինելով հավասարազոր կարգավիճակում'այն է ինքնահռչակ անկախ հանրապետություններ'դեռևս միջազգայնորեն չճանաչված,այս երեք ինքնահռչակ երկրները պետք է համագործակցեն միմյանց հետ'համատեղ ջանքերով միջազգայնորեն ճանաչման հասնելու համար:
Ու եթե ԼՂՀ-ն անի հենց առաջին քայլն ու ճանաչի այդ երկրների անկախությունը,ապա նախ միջազգային հարթակում կբարձրանա ԼՂՀ-ի հեղինակությունը,ու նաև փոխադարձաբար Լուգանսկն ու Դոնեցկը կճանաչեն ԼՂՀ-ի անկախությունը,և վերջիններիս անկախության ճանաչումն անխուսափելի է(կամ գրեթե անխուսափելի է) շատ մոտ ապագայում,ու այժմյան իրավիճակից միգուցե նաև համեմատաբար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն ապագայում ԼՂՀ-ի'որպես անկախ պետության միջազգային ճանաչման համար:Ու եթե այդ երկու ինքնահռչակ երկրների անկախությունը ճանաչվի ԼՂՀ-ի կողմից'այն էլ նրանց այժմյան բավականին բարդ ու ծանր դրության պայմաններում,ապա այդ երկրների ժողովուրդը չի մոռանա օրհասական վիճակում իրենց ձեռք մեկնած Լեռնային Ղարաբաղին:
Այսինքն միջազգային ճանաչում չգտած երկրները պետք է սերտ համագործակցություն հաստատեն միմյանց հետ'միասնականորեն պայքարելու ու իրենց անկախության միջազգայնորեն ճանաչումը «վաստակելու» համար,ու ճանաչման գորընթացի վրա դրականորեն ազդելու համար կարելի է Լուգանսկի,Դոնեցկի և ուրիշ այլ չճանաչված երկրների հետ Չճանաչված Երկրների Միություն ստեղծել, և վերոնշյալ քաղաքական դիրքորոշումների իրագործման դեպքում ԼՂՀ-ի պաշտպանական,տնտեսական,միջազգային կշռի գործոններում դրական ազդեցությունը ակնհայտ է:
Հայկ Սահակյան