Դժվար է պատկերացնել ֆուտբոլի աշխարհի առաջնության մի խումբ, որի առաջատարներն են Կոլումբիայի ու Կոտ դը Իվուարի հավաքականները:
Բայց դա իրականություն է այս առաջնության C խմբում:
Այս թիմերն երկրորդ տուրում մրցում են միմյանց հետ:
Առաջին խաղակեսում կոլումբացիներն ավելի նպատակային են գրոհում, կոտդիվուարցիներն ավելի համառ են, բայց երկու հավաքականներին միավորում է զգուշավորության բարդույթը:
Դա հասկանալի է. փլեյ-օֆֆ դուրս գալը երազանքի պես մի բան է ֆուտբոլային կենսագրությամբ ոչ հարուստ այս հավաքականների համար:
Ուղղակի տուժում ենք մենք, որ նրանց զգուշավորության հետևանքով՝ առաջին 45 րոպեներին գոլեր չտեսանք...
Սուրեն Սուրենյանց