Հայկական հարսանեկան արարողությունները, թերևս, ամենագեղեցիկն ամբողջ աշխարհում: Եվ սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, այլ տարբեր ազգերի հարսանիքներ դիտելուց հետո արված եզրահանգում:
Հետևելով այդ ավանդույթներին, ինչու չէ, նաև որոշ արդիական գծեր և նրբերանգներ հաղորդելով դրանց, կարելի է կազմակերպել շատ շքեղ և երազային հարսանիք:
Սակայն, կան մարդիկ, ովքեր կարող են ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը դառնա անմոռանալի: Իրենց հարսանիքը լինի բոլորից տարբերվող, և կարևոր չէ, թե ինչ միջոցներով:
Տեսանյութում ներկա հարսիկը, իր համար կարևոր այդ օրը որոշել է դարձնել անկրկնելի հետևելով ոչ թե հայկական, այլ արաբական ավանդույթներին: Դիտեք տեսանյութը և ասեք. արդյոք ավելի գեղեցիկ չէր լինի այդքան ճոխությունը օգտագործել և կյանքի կոչել հայկական ավանդույթները, թե դա պարզապես զվարճանք է հարսանիքի ժամանակ: