Քանյե Վեստը ու Քիմ Քարդաշյանը խորհուրդ են տալիս գնել Լանա Դել Ռեյի նոր ալբոմը:
Լանան ելույթ է ունեցել զույգի հարսանիքին, և որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ նա մի քանի երգի կարտարման համար ստացել է մոտ 2 մլն դոլլար: Լանան հերքում է այդ ասեկոսեները' ասելով, որ իրեն պետք չեն իր ընկերների փողերը:


Քանյեն ու Քիմը որոշել են վարձահատույց լինել' իրենց թվիթերներում և բլոգներում գովազդելով նրա ալբոմը: Քայնեն գրել է. «Իմ ամենասիրած երգչուհիներից մեկի' Լանա Դել Ռեյի նոր ալբոմը» և տեղադրել է iTunes-ի հղումը: Քիմն էլ գրել է. «Սիրում եմ Լանա Դել ՌԵյի նոր ալբոմը»: