Հայաստանի և Վրաստանի նախագահների հանդիպումը կարևոր է հատկապես նրանով, որ նախագահները կքննարկեն հարցեր՝ կապված այն հանգամանքի հետ, թե ինչպես կհամագործակցեն երկու երկրները հետագայում ՀՀ՝ «ՄՄ»-ին անդամակցելուց և Վրաստանի՝ ԵՄ «Ասոցացման համաձայնագրի» ստորագրումից հետո, քանի որ, ըստ էության, երկու տարբեր մաքսային համակարգին անցնելու դեպքում Հայաստանի և Վրաստանի միջև կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, իսկ դրանք հնարավոր կլինի հաղթահարել միայն երկկողմ ջանքերի և բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում:


Կարծում եմ այս հանդիպումն արդեն իսկ իր նշանակությունը կունենա վերոնշյալ հարցն առավել լավատեսորեն ընկալելու համար:

Ալիկ Երոյանց