Պատահական չէր, որ 1988 թվականի համաժողովրդկանան շարժման գլխավոր դերակատարները՝ տեսնելով, որ երկիրը գնում է կործանման, 2008 թվականին նույնպես միացան համաժողովրդական շարժմանը և անմնացորդ նվիրվեցին Հայաստանը ավազակներից ազատելու գործին:


Եթե վեցնում ենք Ղարաբաղ կոմիտեն, ապա բացառությամբ Վազգեն Մանուկյանի /ով դարձավ Սերժ Սարգսյանի կամակատար/ և Դավիթ Վարդանյանի /ով իր կյանքը նվիրեց ազարտային խաղերին/ մնացած բոլոր Կոմիտեի անդամները /Վանոն էլ հոգով էր մեզ հետ/, 2008 թվականին գտնվում էին Ազատության հրապարակում:
Ցավոք սրտի վաղաժամ մահը, մինչև շարժման սկիզբը մեզանից հեռացրեց Ղարաբաղ Կոմիտեի անդամներ Համբարձում Գալստյանին և Ռաֆաել Ղազարյանին, իսկ այժմ էլ մեզանից հեռացավ Սամվել Գևորգյանը...
Պարզապես մի հատված Սամվել Գևորգյանի 2008 թվականի ձերբակալությունից, որպեսզի մարդիկ հասկանան, թե այս պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդկանց հիմնական մասը չի դադարել պայքարել և պայքարում է մինչև իր կյանքի վերջ:


2008 թվականի մարտի 21-ին ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր, Հեռուստապետկոմի նախկին ղեկավար, Գեղարքունիքի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի լիազոր-պատասխանատու Սամվել Գեւորգյանը: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակի փոխանցմամբ, մարտի 10-ից հետախուզման մեջ գտնվող Գեւորգյանը երեկ հայտնաբերվել է Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից, կալանավորվել եւ տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ս. Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հետախուզվում էր «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» համար:

 

 

Առաքել Սեմիրջյան