Ժողովու՛րդ, սիրելիներս, հարգելիներս լավ բան էլ շատ կա կյանքում…Շատ-շատ, ուղղակի տեսնել, նկատել է պետք և տեսնելու ցանկություն: Լավ մարդիկ էլ կան շատ ու աշխարհը, կյանքը դրանով է հետաքրքիր ու գեղեցիկ…


Կյանքը իրականում շատ բարդ է և լի տականքներով, շահամոլներով, պատեհապաշտներով, լկտիներով, որոնք փորձում են տրորելով, ջարդելով, փշրելով, ոչնչացնելով հասնել իրենց նպատակներին…Ինչ գնով էլ ուզում է լինի, բայց հասնել…Ու մեզ էլ են տանում իրենց հետևից, փորձում կոտրել, ձևափոխել, նմանեցնել իրենց…Ու մենք ենթարկվում ենք, գլուխներս կախ, զոմբիացած կամ ավելի շատ անտարբեր ու անհաղորդ ամեն ինչի նկատմամբ…Ու նրանք միշտ, գրեթե միշտ հասնում են իրենց նպատակներին, որովհետև լավերը, ազնիվները միասին չեն, միասնական չեն, համախմբված չեն…Մենք բոլորս կարծես դաժանացել ու գազնացել ենք, մինչդեռ պետք է ուշադիր լինենք մեր կողքինի, հարազատի, բարեկամի, ընկերոջ, նույնիսկ անծանոթի հանդեպ…Եթե միասնական ու ուշադիր չլինենք միմյանց հանդեպ, ապա կյանքը կմնա դաժան, անարդար, այնպիսին ինչպիսիսն կա: Կյանքը կմնա լկտիներին, զոռբաներին, խաբեբաներին, շահամոլներին ու տականքներին…


ՙՙ ՖԲ ՚՚-ը թեկուզ վիրտուալ, բայց նաև հետաքրքիր, մի ուրույն աշխարհ է, որը կարծես իրական կյանքի արտացոլանքը լինի՝ իր դաժանությամբ, իր թույնով, իր անխղճությամբ, շատ հաճախ նաև ցինիկությամբ…Թեկուզ հենց ՙՙՖԲ ՚՚-ում, ինչքան մարդիկ կան, որ մի բարի խոսքի, ուշադրության, մի դրական վերաբերմունքի, խորհրդի, սովորական, հասարակ մարդկային շփման, զրույցի կարիք ունեն?....Իհարկե չեք նկատել ու չեք էլ նկատում, որովհետև բոլորս դաժան ու անտարբեր ենք դարձել, մեր մեջ արթնացել է գազանը, անասնականը ու առաջնորդվում ենք կենդանական աշխարհի կանոններով, բնազդներով..


Չէ՛, ջունգլին է մեր տեղը, Աստծուն ու նրա պատգամներն էլ ենք մոռանում ու ոտնահարում ամեն պահ, ամեն վայրկյան…
Հ.Գ. Ահա այսպիսի շատ պարզունակ մտքեր…

 

 

Ռոբերտ Մելքոնյան