Բրազիլիայի ոչ բոլոր բնակիչներն են գոհ, որ իրենց երկրում է անցկացվում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Միլիոնավոր մարդիկ գտնում են, որ միլիարդավոր դոլարները, որոնք ներդրվել են մարզադաշտի կառուցման և ենթակառուցվածքների զարգացման մեջ, կարող էին օգտագործվել աղքատության հաղթահարման, գործազրկության կրճատման, ինչպես նաև առողջապահության համակարգի բարելավման նպատակներով: