Եթե ուզում ես սպանել ինչ որ ազգի, ապա սկզբում սպանիր նրա կրթական ու մշակութային համակարգերը: Հիմա մեզ սպանում են ու հատկապես մշայկույթի ոլորտում, ընդ որում, մի տեսակ աբիդնի ա, թե ոնց են սպանում:
Ախր մեր բազմաչարչար մշակույթը արժանի ա ավելի պատկառելի մշակութասապանի, քան Հասմիկ Պողոսյանն է, ում մտավոր ու արժեհամակարգային հորիզոնը սկսվում է քյաբաբով և եզրափակվում Նինա Ռիչի սումըչկայով:
Էս տիկինը արդեն իրոք զզվացրել ա: Ինչ որ կպչուն մտքեր են համակել ու հիմա վիզ ա դրել, որ բոլոր մշակությաին հուշարձանները վետերոկներ դարձնի: Գառնու տաճարում շաուրմայանոց բացելու պլանների համար թեթև «կտտցրին» գլխին, ուրախացանք, էն էլ պարզվում ա տիկին մշակութասպանը տենց շաուրմայանոցային իր կորպորացիան ա դարձրել տարբեր մշակությաին համալիրներ:
Ի՞նչ եմ երկարացնում, պարզվում է բավական է վճարել 700,000 դրամ ու կարող ես կորպորտաֆիվներ կազմակերպել Զվարթնոցի տաճարի տարածքում, որն ի դեպ UNESCO-ի կողմից պահպանվող միջազգային նշանակություն ունեցող հուշարձան է... Ու դա միանգամայն օրինական:
Հարգելի Հասմիկ Պողոսյան, չե՞ք զգում, որ արդեն իրոք զզվացնում եք՝ սարից իջածին հարիր հակամշակութային ու քաղքենիական ձեր գործունեությունով: Ո՛չ զվարթնոցը, ո՛չ Գառնին, ո՛չ էլ այլ պխատմամշակութային օբյեկտ դուք չեք կառուցել, ոչ էլ ձեր հայրը կամ պապը: Ասեմ ավելին, դրանցից ո՛չ մեկը ձեր սեփականությունը չի, նենց որ, հերիք է բռնաբարեք ու պղծեք ամեն գեղեցիկը, որ կա մեր մշակույթում ու բավարարվեք ձեր ատկատներով, բայց վետերոկա-շաուրմայանոցային ձեր բեղուն գործողությունը դադարեցրեք, որքան էլ որ դրանք ձեզ հոգեհարազատ գործունեություն լինեն:
Արմեն Հովսեփյան