Կիևը գնաց բացահայտ սադրանքի ճանապարհով հարձակում կազմակերպելով Կիևում ռուսական դեսպանատան վրա: Հիմա արդեն Ուկրաինան Ռուսաստանից գազ չի ստանում և կստանա այնքան, որքանի համար նախապես կվճարի. կանխավճարային համակարգը սկսել է գործել երեկ առավոտյան ժամը տասից: Ձախողված են Կիև-Մոսկվա-Բրյուսել էներգետիկ բանակցությունները և ԵՄ պաշտոնյա Գյունտեր Էյթինգենն հայտնվել է բարց իրավիճակում, քանի որ մի կողմից իրենց "աճեցրած" խունտան է, մյուս կողմում սեփական կառույցի' ԵՄ էներգետիկ ապահովվածության ու անվտանգության խնդիրը:Միաժամանակ ուկրաինական կարտոֆիլը ընկավ կարանտինի տակ ու չընդունվեց ՌԴ կողմից: Այսօր արդեն ՌԴ վարչապետի կողմից հնչեցված խոսքից ակնհայտ է, որ Ուկրաինան առմիշտ կորցրեց ռուսական սպառողական շուկան:
Նույնիսկ միջազգային դիվանագետներն են զարմացած թե ինչպես կիևը կարողացավ այդքան հեշտորեն մեկ հանգստան շաբաթ-կիրակիի ընթացքում զրոյացնել ուկրաինական հիմնախնդրի կարգավորման հնարավորությունները: Ու դեռ հայտնի չէ, թե ինչ զարգացումների կարելի է սպասել փաստացի անկանխատեսելիության պայմաններում. որքան էլ պաշտոնական Մոսկվան փորձի առավելագույնս զսպվածություն ցուցաբերել: Այս ամբողջի մեջ կուրիոզի էր հասնում Վաշինգթոնի պաշտոնական խոսնակ Ջ. Փսակիի կողմից Ուկրաինայի ԱԳ նախարար Դեշիցայի արդարացումը' ի գին դիվանագիտական անձեռնմխելիության իրավունքի սրբորեն պահպանման: Ու իրոք որքան փխրուն է այսօր դարձել խաղաղությունն ու կայունությունը մեր ներկայիս ժամանակներում ու որքան հեշտ է այսօր մեկ րոպեում քանդել այն, ինչ կառուցվում է երկար ժամանակահատվածում մեծ ջանքերի գնով:
Նարեկ Գաբրիելյան