Պետք է խոստովանեմ, որ երբեմն սխալվում եմ՝ կարծիքներ հայտնելով ֆեյսբուքում: Օրեր առաջ, բավականին սուր քննադատել էի մեր պատգամավորական պատվիրակությանը՝ Բաքու մեկնելու պլանների համար ու հիմա հասկանում եմ որ իզուր:
Հանում եմ գլխարկս ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին հիանալիորեն մասնակցող պատգամավորներ Կորյուն Նահապետյանի ու Թևան Պողոսյանի առջև, ինչպես նաև պատվիրակության մյուս անդամ՝ Ռիչարդ Գիրագոսյանի: Այո՛, եթե գնում ենք Բաքվում միջոցառումների մասնակցելու ապա միայն ու միայն այսպես. ոչ թե հեզությամբ ու պոլիտկոռեկտությամբ համաշխարհային հանրությանը զարմացնելու, այլ սկզբունքայնությամբ ու փաստարկված խրոխտությամբ:
Կեցցեն մեր պատգամավորները, ովքեր արդեն երկու օր է հրապարակաայնորեն նսեմացնում են Ալիևյան տուզիկներին հենց իրենց հողում ու արդեն ծաղրի առարկ ա են սարքել նրանց: Կրկնում եմ, մասնակցելուց՝ միայն այսպես, այլ ոչ թե րաֆֆիավարի:
Գեղամ Ասլամազյան