Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պարտավոր է անհապաղ բողոքի նոտա հղել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի քարտուղարություն, ինչպես նաեւ՝ բոլոր այն միջազգային կազմակերպությունների քարտուղարություններին, ովքեր պատրաստվում են Բաքվում կազմակերպել որեւէ միջոցառում: Պահանջը մեկը պետք է լինի՝ այդ երկրում չկազմակերպել իրենց միջոցառումը, քանի որ նրանք ոչ միայն ունակ չեն քաղաքակիրթ ընդունելու հակառակորդ երկրի ներկայացուցիչներին, ոչ միայն վիրավորում են նրանց մարդկային ու ազգային արժանապատվությունը, այլեւ անգամ սպառնալիքներ են տեղում, ինչպես այսօր Թեվան Պողոսյանի հասցեին է հնչել: ՆԱՏՕ-ի ԽՎ-ին ու նրանց պետք է հիշեցվի նախկին միջադեպերը (2012թ. Եվրանեսթ ԽՎ, 2004թ.ՆԱՏՕ-ի Ռոուզ Ռոութ սեմինար եւ այլն), որ այդ երկիրը ուղղակի վտանգ է ներկայացնում բոլորին, իսկ նման միջոցառումները ավելի են ուժեղացնում ռազմատենչ ու ֆաշիստ վարաչխմբին:
Ստյոպա Սաֆարյան