Գրում է Ալեքսանդր Չեբանը. «Բռայես (Lago di Braies) լիճն Իտալիայում այն քիչ վայրերից է, որտեղ ժամանակը կանգ է առնում: Սա հիանալի վայր է բոլորի համար՝ սիրահար զույգերի, նորապսակների, միայնակ ռոմանտիկների, ամբողջ ընտանիքի: Այստեղ պետք է կանգ առնել և ուղղակի խորհել բնության անհավատալի գեղեցկության մասին և ստեղծագործել, նկարել, գրել, լուսանկարել:
Չնայած ես այստեղ մնացել եմ ընդամենը 2 օր, բայց եղանակն այնքան հաճախակի էր փոխվում, որ ուժեղ աձրևին և վառ արևին բաժանում էին մի քանի ժամեր, և լուսանկարները վերամշակելիս ես մտովի դեռ այնտեղ եմ: Բոլոր նրանց, ովքեր փնտրում են հանգստություն և խաղաղություն, խորհուրդ եմ տալիս այս վայրն ավելացնել իրենց ցուցակի մեջ»: